Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

Լա լիգայի մեկնարկը հետաձգվել է մեկ շաբաթով

Լա լիգայի մեկնարկը հետաձգվել է մեկ շաբաթով

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության վերսկսումը հետաձգվել է մեկ շաբաթով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Marca-ն: Ըստ պարբերականի, Լա լիգան պլանավորվում էր վերսկսել հունիսի 12-ին, սակայն Իսպանիայի առաջնության առաջին հանդիպումը կկայանա հունիսի 19-ին: Դադարից հետո առաջին խաղում կմրցեն «Սևիլիա»-ն և «Բետիս»-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լա լիգայի խաղերը վերսկսվելու դեպքում կանցկացվեն առանց դադարի: Առաջնությունը կանցկացվի 35 օրում, և խաղեր կլինեն ամեն օր: Լիգայի մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:     

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:   

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ