Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արոնյանը Lindores Abbey Rapid Challenge մրցաշարի քառորդ եզրափակիչում է

Արոնյանը Lindores Abbey Rapid Challenge մրցաշարի  քառորդ եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Lindores Abbey Rapid Challenge մրցաշարում կշարունակի պայքարը քառորդ եզրափակիչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի 11 փուլերից հետո Արոնյանը հավաքեց 5,5 միավոր և իրավունք ստացավ մրցելու քառորդ եզրափակիչում, որտեղ նրա մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ և մրցաշարային աղյուսակի առաջատար Հիկարու Նակամուրան:

Lindores Abbey Rapid Challenge շախմատային առցանց մրցաշարը կազմակերպել է աշխարհի չեմպիոնՄագնուս Կարլսենը: Մասնակիցները մեկնարկում, որը բաղկացած է 11 պարտիայից, մրցում են արագշախմատում: Ութ լավագույնները դուրս կգան փլեյ-օֆֆ:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am