Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հումորը Արմենի «կերակուրն» էր, օդի պես մի բան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հումորը Արմենի «կերակուրն» էր, օդի պես 
մի բան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««Զարհումա՜ր, դավաճան հայվան»… Բավական էր ահա այսպիսի մի արտահայտություն, որպեսզի հանդիսատեսը վարակվեր խոստիկյանական անսպառ հումորով: Ընդհամենը մի բառ կասեր եւ վերջ` հեռուստադիտողը «փլված» էր:

Արվեստաբան Սերգեյ Առաքելյանը «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում հիշում է.  «Թվում է, թե ոչինչ չի ասում, բայց նրա ամեն մի խոսքը հսկայական ասելիք ուներ: Ես հավասարաչափ սիրում էի նրան, Կարպ Խաչվանքյանին, Թաթիկ Սարյանին: Խոստիկյանը վաղուց արժանի էր Խորհրդային Միության ժողովրդական արտիստի կոչման, որ այդպես էլ չստացավ: Չստացավ, որովհետեւ շատ էր համեստ: Երբեք իր անձից չէր խոսի, չէր առանձնացնի, որովհետեւ դրա կարիքը չուներ, բայց իրավունքը ուներ: Նա ուներ ամեն ինչի իրավունքը: Գուցե զգում էր, որ հայ թատրոնի եւ կինոյի մեծություններից մեկն է: Գուցե կար այդ ներքին զգացումը, որ մենք այդպես էլ չիմացանք»:

Արվեստաբանի բնութագրմամբ` Արմեն Խոստիկյանը բացառիկ դերասան էր, բացառիկ մարդ: Մեծ արտիստ, ով այդպես էլ չարժանացավ իր բարձրագույն կոչմանը. «Միայն ժողովրդականն էր, որը շատ քիչ էր Արմենի համար: Նա Խորհրդային Միության մեր ժողովրդական դերասանների փաղանգում էր: Ոչինչ չանելով՝ անում էր ամեն ինչ: Ամեն ինչ բնատուր էր, Աստվածատուր էր, ոչ միայն կրթված, այլև կրթվածության մարդ էր: Բացառիկ ընտանիքից, բավական է ասել միայն, որ հայրը Կոմիտասի սանիկն է եղել»: Խոստիկյանին պետք չէր նախապատրաստվել, ասում է Ս. Առաքելյանը, նա «քայլող» դերասան էր: Նկատում է` երբ ասում ես Արմեն Խոստիկյան, ժպտում ես, ամեն անգամ երջանկություն է բերում, ծիծաղ է բերում...»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am