Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճապոնիայում համավարակի պատճառով արտահանման ծավալների ռեկորդային անկում է գրանցվել

Ճապոնիայում համավարակի պատճառով արտահանման ծավալների ռեկորդային 
անկում է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ընթացիկ տարվա ապրիլին 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալները կրճատվել են 21,9 տոկոսով: Պատճառը կորոնավիրուսն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ դա ամենացածր ցուցանիշն է վերջին 10 տարվա ընթացքում՝ 2009 թվականի հոկտեմբերից սկսած, երբ Ճապոնիայի տնտեսությունը գտնվում էր համաշախարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցության տակ: Արտահանման ծավալը կազմել է 5 202 մլրդ իեն (ավելի քան 48 մլրդ դոլար): Այս ցուցանիշն անկում է ապրում վերջին 17 ամսվա ընթացքում:

Միաժամանակ այս ամսին Ճապոնիայում ներմուծման ծավալներն ընկել են 7.2 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:

Ճապոնիայի կառավարությունը մայիսի 18-ին կանխատեսել էր, որ, այս տեմպերով պայմանավորված, երկրում ՀՆԱ-ի ցուցանիշը 2020 թվականի վերջին կարող է կրճատվել 3.4 տոկոսով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am