Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

Հայաստանի դեսպանի նախագահությամբ կայացել է Հաագայում ֆրանկոֆոն դեսպանների առցանց հանդիպումը

Հայաստանի դեսպանի նախագահությամբ կայացել է Հաագայում ֆրանկոֆոն 
դեսպանների առցանց հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաագայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ դեսպան Տիգրան Բալայանի նախագահությամբ մայիսի 18-ին տեղի է ունեցել առցանց հանդիպում դեսպանների և Նիդերլանդերի արտաքին առևտրի և զարգացման համագործակցության նախարար Սիխրիդ Կաախի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից, բացելով հանդիպումը դեսպանը Բալայանը նշել է, որ հանդիպումը ծրագրվել էր սովորական ձևաչափով, սակայն առկա պայմաններում որոշում է կայացվել այն անցկացնել առցանց եղանակով, և շնորհակալություն հայտնել նախարարին հանդիպմանը մասնակցելու և այն Նիդերլանդների ԱԳՆ առցանց հարթակում անցկացնելու համար։

Նախարար Կաախը ֆրանկոֆոն դեսպաններին հանգամանալից ներկայացրել է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի նիդերլանդական ռազմավարությունը՝ շեշտելով պանդեմիայի համընդհանուր բնույթը, ինչպես նաև այդ բնագավառում եվրոպական և միջազգային սերտ համագործկացության անհրաժեշտությունը։ Նա առանձնացրել է զարգացող երկրներին շարունակական աջակցության կարևորությունը։ Սիխրիդ Կաախը պատմել է տնտեսական անկմանը դիմակայելուն միտված համակարգային աշխատանքների մասին։

Այնուհետև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, ասոցացված և դիտորդ պետությունների Հաագայում հավատարմագրված դեսպանները նախարարի Կաախի հետ քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջազգային համագործակցության և տնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով համատեղ քայլերին առնչվող հարցեր։

Հանդիպումից հետո Նիդերլանդերի արտաքին առևտրի և զարգացման համագործակցության նախարար Սիխրիդ Կաախը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է. «Կորոնավիրուսային այս ճգնաժամի ընթացքում միջազգային համերաշխությունն առավել անհրաժեշտ է, քան երբևէ: Տիգրան Բալայան, շնորհակալություն այս հանդիպումը նախաձեռնելու համար»:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ