Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օպերային թատրոնը երեխաների միջազգային տոնին ընդառաջ նկարչական մրցույթ է իրականացնում

Օպերային թատրոնը երեխաների միջազգային տոնին ընդառաջ նկարչական մրցույթ է 
իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվան՝ հունիսի 1-ին ընդառաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նախաձեռնել է «Թատրոնը երեխաների աչքերով» նկարչական մրցույթը:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ ըստ մրցույթի պայմանների՝ նկարում պետք է պատկերված լինի այն ամենը, ինչը կապված է օպերային թատրոնի հետ՝ լինի դա թատրոնի շենքը, բեմը, դահլիճը, արտիստները թե հանդիսատեսը, երգչախումբը, նվագախումբը, դրվագներ օպերային կամ բալետային ներկայացումներից:

Գործերը կարող են նկարված լինել ցանկացած միջոցով՝ մատիտ, գուաշ, ջրաներկ, յուղաներկ և այլն։ Աշխատանքները անհրաժեշտ է հրապարակել թատրոնի պաշտոնական էջին կից ստեղծված խմբում՝ նշելով անունը, ազգանունը և տարիքը։

https://www.facebook.com/groups/900858933672176/?hc_location=group

Նկարների տեղադրման վերջնաժամկետը մայիսի 26-ն է: Հավանումների հաշվարկը կկատարվի հունիսի 1-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, և ամենաշատ հավանումների արժանացած նկարի հեղինակը կստանա անակնկալ նվեր:

Թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում կկազմակերպվի բոլոր մասնակիցների նկարների առցանց ցուցադրություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am