Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հայաստանի սոխակը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հայաստանի սոխակը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մի օպերային համերգից հետո Ավետիք Իսահակյանը մոտեցել է գլխավոր մենակատարուհուն եւ հարցրել. «Այդ դո՞ւ ես սոխակից երգել սովորել, թե՞ սոխակը քեզանից»: Երբ երգչուհին սկսել է ծիծաղել՝ Ավ. Իսահակյանը շարունակել է. «Լավ, այսուհետ քո անունը կլինի «Հայաստանի սոխակ»»:

Հայ հոգեւոր երաժշտության, Կոմիտասի հոգեշունչ երգերի, իտալական եւ աշխարհահռչակ օպերային գործերի մեներգչուհու ձայնը հնչել է աշխարհի քարտեզի ամենատարբեր վայրերից: «Մինչեւ Գոհար Գասպարյանը մեր երկրում չգիտեին, թե ինչ է կոլորատուրային սոպրանոն»,- անկեղծացել է ռուս անվանի երգչուհի Իրինա Արխիպովան: Իսկ ահա Ճապոնիայում, որպես հայ  երգչուհու հյուրախաղերի «ազդագրեր», երեկոյան ժամերին լուսարձակվել են  նեոնային ծաղիկները յուրատիպ գրություններով. «Այնտեղ, որտեղ երգում է Գոհար Գասպարյանը, բացվում են ծաղիկները»:

… Այսօր Գոհար Գասպարյանի մահվան տարելիցի օրն է: 2007 թ. մայիսի 16-ին  հայ օպերայի սոխակը կնքել է իր մահկանացուն: Աճյունը ամփոփվել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: «Արքիմեդյան լապտերով փնտրված արվեստագետներից է մեր Գոհարը՝ իր անվան նման թանկ ու նվիրական: Ծնվեց ճիշտ ժամանակին, որպեսզի իր «Կռունկով» ու «Ծիծեռնակով», «Մայր Արաքսով» ու «Անտունիով» հռչակեր եւ՛ իրեն, եւ՛ իր ժողովրդին»,- ասել է Մարտիրոս Սարյանը»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am