1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ավինյանը կոչ արեց հնարավորության դեպքում աշխատանքը շարունակել հեռավար ռեժիմով

Ավինյանը կոչ արեց հնարավորության դեպքում աշխատանքը շարունակել հեռավար 
ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը կոչ արեց հնարավորության դեպքում աշխատանքը շարունակել հեռավար ռեժիմով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ավինյանն ասաց մայիսի 14-ին Ազգային ժողովում` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին:

«Ուզում եմ ևս մեկ անգամ բոլոր գործատուներին, որոնք հեռավար ռեժիմով իրականացնում են իրենց աշխատանքը, կոչ անել շարունակել հեռավար ռեժիմով իրականացնել աշխատանքները, որովհետև իրականում վարակը դեռ առկա է և տարածվում է: Եթե կա հնարավորություն, աշխատանքը կազմակերպել հեռահար, մենք կոչ ենք անում՝ դա հենց այդպես անել»,- ասաց Ավինյանը:

Կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Հայաստանում մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 36 016 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 49 դեպք:

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]