Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ավինյանն ավելի քան բավարար է գնահատում առողջապահական համակարգի կարողությունները

Ավինյանն ավելի քան բավարար է գնահատում առողջապահական համակարգի 
կարողությունները

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանն առավել քան բավարար է գնահատում կորոնավիրուսի տարածման այս փուլում առողջապահական համակարգի կարողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ավինյանն ասաց մայիսի 14-ին Ազգային ժողովում՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

«Մեր մահճակալային ֆոնդն այս պահի դրությամբ մոտ 2000 է: Ոչ բոլոր թոքաբորբ ունեցող անձինք են, որ մահճակալային ֆոնդի կարիք ունեն: Այդ անձանց 25-30%-ը կարիք չունի ինտենսիվ բուժման: Առողջապահական համակարգի կարողությունների առումով մենք բավական վստահ ենք զգում մեզ: Մեր կարողությունները համարում ենք այս փուլում ավելի քան բավարար»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը նշեց, որ առողջապահական համակարգի ներկայիս իրավիճակը թույլ է տալիս նվազեցնել որոշ սահմանափակումներ:

Կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Հայաստանում մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 36 016 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 49 դեպք:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am