Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Վերջին օրերին երբեմն հնարավոր չի լինում հայտնաբերել, թե անձն ումից է վարակվել

Վերջին օրերին երբեմն հնարավոր չի լինում հայտնաբերել, թե անձն ումից է վարակվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի համաճարակն անցել է երրորդ փուլին, դեպքերի տարածման ընդլայնման հետ կապված՝ վերջին օրերի ընթացքում, ցավոք, լինում են դեպքեր, երբ հնարավոր չի լինում հայտնաբերել աղբյուրը, թե անձն ումից է վարակվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝պատասխանելով հարցին, թե արդյոք վերահսկվո՞ւմ է վիրուսի շրջանառությունը:

«Մենք էպիդեմիայի առաջին օրերին նախապատրաստական աշխատանքներ էինք իրականացնում, և Հայաստանը մարտ ամսին գտնվում էր առաջին փուլում, որը ենթադրում է եզակի դեպքեր կամ միայն բերովի դեպքեր: Այնուհետև էպիդեմիան անցավ երկրորդ փուլին, որը ենթադրում էր կլաստերային հիվանդությունների արձանագրում, այսինքն՝ որոշակի խմբերում կարող էին լինել, ընտանիքներում, արտադրամասերում: Ներկայում էպիդեմիան Հայաստանում արդեն անցել է վերջին երրորդ փուլին, տարածվածությամբ է բնորոշվում, իրականացվում է արդեն համայնքային փոխանցում, տարածում»,-ասաց Նանուշյանը:

 Նա նշեց՝ առաջին օրերի ընթացքում կարողանում էին ցանկացած հիվանդության դեպքը հայտնաբերել, թե վարակի աղբյուրը որտեղից է եկել, վերջին օրերի ընթացքում, ցավոք, կապված տարածվածության ընդլայնման հետ, լինում են դեպքեր, երբ հնարավոր չի լինում հայտնաբերել աղբյուրը, թե անձը ումից է վարակվել:

Նա պարզաբանեց, թե դա ինչ է նշանակում համաճարակաբանական առումով: Հաճախ չհասկանալով կամ չհայտնաբերելով, թե վարակի աղբյուրը ով է եղել, հնարավոր չի լինում համաճարակաբանական բոլոր միջոցառումներն իրականացնել արդյունավետորեն՝ հայտնաբերելով աղբյուրը, կոնտակտավորներին և նրանց մեկուսացնելով:  «Այս առումով, բնականաբար, որոշակի դժվարություններ կան, բայց կապված օրական հայտնաբերված թվերի հետ: Բայց մենք մեր բոլոր ջանքերն ուղղում ենք, որպեսզի կարողանանք կառավարել էպիդեմիան: Մենք կարողացանք այս ամիսներին հզորացնել և պատրաստել համակարգը, և, հետևաբար, կդժվարանամ գնահատական տալ, թե որ մասով ենք կառավարում և որ մասով չենք կառավարում համաճարակը»,- ասաց փոխնախարարը:

Հայաստանում մայիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացածԿորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  36 016 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 49 դեպք

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am