Վարչապետի անվտանգության աշխատակիցների շրջանում կորոնավիրուսով վարակված անձ չկա. խոսնակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքում է այն տեղեկությունները, թե վարչապետի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Գևորգյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցը կորոնավիրուսի թեստ է հանձնել, իսկ անվտանգության աշխատակիցների մոտ կորոնավիրուս չկա: Իսկ վարչապետն իր թեստավորման մասին մշտապես տեղեկացնում է, վերջին օրերին նա թեստ չի հանձնել»,- ասաց Գևորգյանը:
Հայաստանում մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր3538դեպք, որոնցից1430-ն` առողջացած:Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում2042պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է33 313թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան47 դեպք:
Նորայր Շողիկյան