Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Այսուհետ ճանապարհային ոստիկանությունը կիրականացնի ծածուկ ծառայություն

Այսուհետ ճանապարհային ոստիկանությունը կիրականացնի ծածուկ ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ծածուկ ծառայությունը կարգավորվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ։ Այն ենթադրում է ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով։

Այս մեքենաներով ծառայություն կիրականացնեն ճանապարհային ոստիկանները, որոնք կհայտնաբերեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդին և, համաձայն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի, բարձրախոսով կպահանջեն կանգնեցնել տրանսպորտային միջոցը։

«Մեքենաները կահավորված են տեխնիկական բոլոր միջոցներով` ցանկացած տիպի խախտում հայտնաբերելու և արձանագրելու համար։

Հարգելի' վարորդներ, կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am