Հասարակական

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ ՎՏԲ բանկ ներխուժած անձին հայտնաբերելու ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ ՎՏԲ բանկ ներխուժած անձին հայտնաբերելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ մայիսի 11-ին ժամը 10։40-ի սահմաններում ՎՏԲ բանկի Նոր Նորքի 9-րդ զանգվածի մասնաճյուղ ներխուժած և սպառնալիքներ հնչեցրած քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«Ահազանգ է եղել, որ մի քաղաքացի մտել է բանկ, սպառնալիքներ է հնչեցրել, այնուհետև հեռացել։ Միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն»,- ասաց Ջանոյանը։

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում