Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջրառատում բացվեց Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված հուշահամալիր

Ջրառատում  բացվեց Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված 
հուշահամալիր

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում մայիս  9-ին բացվեց Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված հուշահամալիր: Բացմանը ներկա էին ՏԻՄ ներկայացուցիչները, նախկին ու ներկա ջրառատցիները: Հուշահամալիրի ֆինանսավորումը կատարվել է  գյուղի նախկին բնակիչ, ռուսաստաբնակ գործարար Ֆիրդուսի Սարոյանի ընտանիքի կողմից:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուշահամալիրի տարածքում՝ խաչքարից ու հավերժությունը խորհրդանշող քանդակից բացի նաև հուշատախտակներ են, որոնց վրա ամփոփված  են ռազմաճակատ մեկնած բոլոր 219 ջրառատցիների անունները: Ռազմաճակատ մեկնած 97 ջրառատցի հետ չի վերադարձել պատերազմից: «Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած բոլոր ջրառատցիների անուններն ամփոփված են այստեղ: Որպեսզի ոչ մեկին բաց չթողնենք, տվյալները վերցրել ենք ազգային արխիվից: Պատերազմից 75 տարի անց սա հիշատակի ու խոնարհումի յուրօրինակ դրսևորում է»,- նշեց բարերարների ներկայացուցիչ Սամվել Մարտիրոսյանը:

Մինչ հուշահամալիրի բացումը, համայնքի հոգևոր հովիվը օրհնության կարգ կատարեց, որից հետո Մայիսյան Եռատոնի առթիվ ներկաներին շնորհավորեցին Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանն ու Ջրառատ համայնքի վարչական ղեկավար Ահարոն Ոսկանյանը:

Չնայած հորդառատ անձրևին, հուշահամալիրի տարածքը մարդաշատ էր, շատերի համար սա հնարավորություն էր ծաղիկներով ու խոնարհումով հարգելու պատերազմում զոհված իրենց հարազատների հիշատակը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]