Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իսրայելում կարանտինից հետո իրենց աշխատանքը վերսկսում են առևտրի կենտրոններն ու շուկաները

Իսրայելում կարանտինից հետո իրենց աշխատանքը վերսկսում են առևտրի 
կենտրոններն ու շուկաները

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի կառավարությունը մայիսի 7-ից մեղմացրել է կարանտինի սահմանափակումների որոշ մասը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Վեդոմոստի»-ն տեղեկացնում է, որ իրենց աշխատանքը վերսկսել են առևտրի կենտրոնները, շուկաները, մարզասրահները:

Բացվում են բացօթյա շուկաները, իսկ փակ տարածքներով առևտրի կենտրոններն ու մարզասրահները պետք է պահպանեն անվտանգության կանոնները: Մասնավորապես, նշվում է, որ փակ տարածքում յուրաքանաչյուր 20 քմ տարածքի համար պետք է մեկ մարդ լինի, անհրաժեշտ է պահպանել 2 մետր սոցիալական հեռավորություն, կատարել սանիտարահիգիենիկ խիստ միջոցառումներ: Հանվում ե նբացօթյա տարածքում աղոթքների հետ կապված սահմանափակումները: Լողափեր թույլատրվում է գնալ միայն սպորտով զբաղվելու նպատակով:

Իսրայելում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 27-ին: Երկրում ընդհանուր առմամբ, մայիսի 6-ի տվյալներով վարակվել է 16 հազար 314 մարդ, որից 10 հազար 527-ն առողջացել է, 238-ը՝ մահացել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am