Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կոմիտեն առարկությունները ներկայացնելու է մայիսի 12-ի նիստում. Ավինյանը՝ քաղավիացիայի խնդիրների մասին

Կոմիտեն առարկությունները ներկայացնելու է մայիսի 12-ի նիստում. Ավինյանը՝ 
քաղավիացիայի խնդիրների մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հորդորում է սպասել Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության՝ մայիսի 12-ի նիստի որոշմանը՝ կապված ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ճակատագրի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավինյանն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին:

Պատգամավորը հիշեցրեց, որ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը խնդիրներ էր հայտնաբերել: «Ըստ այդմ, շուտով քննարկվելու է Հայաստանը սև ցուցակում ընդգրկելու հարցը: Հայկական երկու ավիաընկերություններին արգելվելու է թռիչքներ իրականացնել»,-ասաց Գորգիսյանն ու հետաքրքրվեց, թե ինչ է արվում մայիսի 12-14-ին սև ցուցակում չհայտնվելու համար:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ պատգամավորի վկայակոչած  փաստաթուղթը նախնական եզրակացությունն է: «Մայիսի 12-ին կայանալու է նիստը, որի ընթացքում քննարկվելու է որոշումը, որի մասին դուք ճիշտ ներկայացնում ենք: Բազմիցս հարցը բարձրաձայնվել է, խոսքը չի գնում վերջին տարիների Քաղավիացիայի գործունեության մասին, այլ գնում է կոմիտեի՝ բազմաթիվ տարիների գործունեության մասին: Եվ, այո, միանշանակ եղել են թերացումներ: Եվ այդ թերացումները վերացնելու ուղղությամբ վերջին ժամանակահատվածում  իրականացվել են շատ կտրուկ գործոողություններ, որոնք տասնամյակներով չեն իրականացվել: Կոմիտեն  իր համապատասխան առարկությունները ներկայացնելու է մայիսի 12-ի նիստին: Դրանից հետո վերջնական որոշումը ստանալուց հետո կանենք որոշակի հետևություններ»,-ասաց Ավինյանը:

Ավինյանը հույս հայտնեց, որ քաղավիացիայի կոմիտեի զարգացման տեսանկյունից և, ընդհանուր առմամբ, ծառայության զարգացման տեսանկյունից դա դրական դեր է խաղալու: Նա չցանակացավ այս փուլում մանրամասներով կիսվել մայիսի 12-ի նիստի վերաբերյալ: Անդրադառնալով պատգամավորի նկատառմանը, որ հնարավոր է շուկան կորցնենք, ՀՀ փոխվարչապետն ասաց՝ այդ շուկան չենք ունեցել, որ կորցնենք: «Ընդհանուր առմամբ, այդ շուկա մտնելու համար նվազագույնը պետք է կարողություն ձևավորենք նախևառաջ Քաղավիացիայի կոմիտեում, երկրորդ հերթին՝ հայկական ավիաընկերություններում, որպեսզի կարողանանք եվրոպական, միջազգային ստանդարտներին  համապատասխանել: Սա է լինելու մեր նպատակը: Մենք այս ուղղությամբ ենք շարժվելու: Համոզված եմ, որ այս խնդիրը կարգավորվող է՝ անկախ մայիսի 12-ի որոշումից »,-նշեց  փոխվարչապետը:

Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալությունը թերություններ էր հայտնաբերել Հայաստանի քաղավիացիայի աշխատանքում և ներկայացրել զեկույցում:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am