Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Կողբ» հիմնադրամի 7-ամյակի առթիվ «Զիկատարում» 7000 ծառ կտնկվի

«Կողբ» հիմնադրամի 7-ամյակի առթիվ «Զիկատարում» 7000 ծառ կտնկվի

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարի հոկտեմբերին լրանում է «Կողբ» հիմնադրամի հիմնադրման եւ գործունեության 7-ամյակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ առթիվ հիմնադրամը առաջիկայում իրականացնելու է մի շարք նախագծեր, և դրանցից առաջինի մեկնարկը տրվում է մայիսի 4-ին:

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի հետ համագործակցաբար՝ Տավուշի մարզի Կողբ համայնքի վարչական տարածքոմ գտնվող «Զիկատար» պետական արգելավայրի տարածքում նախատեսվում է 3 հեկտարի վրա տնկել ընդհանուր 7․000 անտառային և անտառային պտղատու ծառ: Միջոցառումը բաց է հիմնադրամի աջակիցների, բնության սիրահարների և լայն հանրության համար։ Մասնակիցները հնարավորություն կունենան տարածքի սխեմատիկ քարտեզի վրա առցանց ամրագրել իրենց տնկելիք ծառը և դրա տեղադրությունը, իսկ ծառատունկի օրը՝ այս տարվա հոկտեմբերին, անձամբ տնկել իրենց անվանական կամ ընտանեկան ծառը։

«Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը նշեց. «Մեր 7-ամյակի առթիվ նախատեսվող ծառատունկը կընդլայնի անտառային ծածկույթը և կունենա բնապահպանական, ինչպես նաեւ որոշակի սոցիալական նշանակություն։ Առաջիկայում մեր կայքում և սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում կներկայացնենք ծրագրի մանրամասները, որոնք պարունակում են մի շարք անակնկալներ»:

Նախագծի կոորդինատոր, կենսաբանական գիտությունների թեկնածու Հայկ Ղուլիջանյանը ավելացրեց, որ առաջիկա օրերին կսկսվեն տարածքի ծառատնկման նախատատրաստական աշխատանքները, կպատրաստվի նաև ծառատնկման նախագծահաշվարկային փաստաթուղթը, և հիմնադրամի աջակցությամբ տարածքը հոկտեմբերին պատրաստ կլինի ծառատնկման համար: Հաշվի առնելով, որ տնկվելու են փոսային եղանակով 1-2 մետր բարձրությամբ տնկիներ, կհիմնվի նաև ոռոգման ենթակառուցվածք, ինչն էլ կերաշխավորի բարձր կպչողունակությունը: Շատ կարեւոր է, որ ծառատունկից հետո էլ հիմնադրամն ապահովելու է տարածքի պահպանությունն ու սպասարկումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am