Հասարակական

Գավառում կրակոցներ են հնչել. մահացել է 2 մարդ

1 րոպեի ընթերցում

Գավառում կրակոցներ են հնչել. մահացել է 2 մարդ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ապրիլի 28-ին կրակոցների արդյունքում մահացել է 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ ԷդգարՋանոյանից:

«Ապրիլի 28-ին ժամը 17:40-ի սահմաններում կրանոցներ են հնչել Գավառ քաղաքում՝ նախնական տվյալներով Գավառի համալսարանի մոտակայքում, որի հետևանքով կա երկու մահացած, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»,-ասաց Ջանոյանը:

Այս պահին դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում