Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արտակարգ դրության ընթացքում ոչ իրավաչափ ակտեր չեն ընդունվել. փոխնախարարն արձագանքեց Մարուքյանին

Արտակարգ դրության ընթացքում ոչ իրավաչափ ակտեր չեն ընդունվել. փոխնախարարն 
արձագանքեց Մարուքյանին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտակարգ դրության ընթացքում պարետի կողմից ընդունված բոլոր որոշումները եղել են իրավաչափ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին վստահեցրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը ԱԺ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննակմանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկմանը:

Մարուքյանի կարծիքով՝ առաջարկվող փաթեթով, ըստ էության, օրինականացվում է այն, ինչ մինչև հիմա պարետը որոշել է: «Պարետը նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավունք չուներ, բայց ընդունել է: Քանի որ պարետը չուներ սահմանափակումներ մտցնելու հնարավորություն, սակայն այդ սահմանափակումների հիմա վրա մոտ 10 հազար մարդու նկատմամբ վարչական արձանագրություն է կազմվել և մարդիկ տուգանվել են, արդյոք չեք կարծում, որ այդ տուգանքները չպետք է գանձվեն,  և պետք է բոլոր վարչական արձանագրությունները չեղարկվեն, քանի որ ըստ էության դրա իրավական հենքը գոյություն չի ունեցել»,-ասաց Մարուքյանը՝ դիմելով ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանին:

Գրիգորյանն արձագանքեց՝ ոչ իրավաչափ ակտեր չեն ընդունվել: «Սահմանադրությունը, միջազգային փորձը նախատեսում են ակտեր ընդունելու հնարավորություն: Մենք օրենսդրական կարգավորումներն ավելի  հստակեցնում ենք»,-ասաց նա ու նշեց՝ ազատ տեղաշարժի սահմանափակումը նախատեսված է կառավարության որոշմամբ, իսկ վարչական արձանագրություններն ու տուգանքները նախատեսված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, որը խորհրդարանն է ընդունել:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով սահմանվում է, որ իր լիազորությունների իրականացման ընթացքում պարետը կարող է ընդունել ակտեր, որպես համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի կողմից ընդունված ակտ, այդ թվում նաև ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]