Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիդեռլանդներում և Լիտվայում ՀՀ դեսպանները հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Նիդեռլանդներում և Լիտվայում ՀՀ դեսպանները հարգանքի տուրք են մատուցել Մեծ 
եղեռնի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների մոտ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ Լիտվայում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Լիտվայի հայ համայնքի մի քանի ներկայացուցչի հետ։ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին դեսպան Տիգրան Բալայանը Ամստերդամի Կրոսստոուն հուշահամալիրում ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

«Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանն առաջամարտիկի դերակատարություն ունի միջազգային հանրության ջանքերում՝ կանխարգելելու հնարավոր ոճրագործությունները մարդկության դեմ։ Դա մեր պարտականությունն է ցեղասպանության նահատակների, մեր ընդհանուր հիշողության և մարդկության հանդեպ»,- իր ուղերձում նշեց Բալայանը։

Նիդերլանդների խորհրդարանը 2004 թ դեկտեմբերի 21-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր։ Նիդերլանդները միակ երկիրն է, որի Խորհրդարանը հատուկ բանաձև է ընդունել 2019 թվականին՝ դատապարտելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, որոնք փորձում են արդարացնել ցեղասպանության հեղինակներին։ Լիտվայի Ասամբլեան 2005 թվականի դեկտեմբերի 15-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշում։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am