Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Գերմանիայում առաջին անգամ թույլատրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկում

Գերմանիայում առաջին անգամ թույլատրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 
կլինիկական փորձարկում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում տրվել է  կորոնավիրուսի դեմ պայքարի հնարավոր պատվաստանյութի կլինիկական փորձարկման առաջին թույլտվությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Պաուլ Էրլիխի անվան ինստիտուտը: Դեղամիջոցը ստեղծել է «BioNTech» ընկերությունը: Կլինիկական փորձարկումների նպատակն է պարզել իմունային ռեակցիա առաջացնելու հնարավորությունը:

Առաջին փուլին մասնակցում են 18-55 տարեկան 200 առողջ փորձարկվողներ: Երկրորդ փուլում կլինեն նույն տարիքի, սակայն բարձր ռիսկի խմբի մարդիկ: Նշվում է, որ դեղամիջոցի փորձարկումը կդառնա կարևոր շրջան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման ճանապարհին: Առաջիկա ամիսներին Գերմանիայում կսկսեն փորձարկել նաև այլ դեղամիջոցներ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am