Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կաթնաղբյուրում հանքային ջրերի գործարան կկառուցվի

Կաթնաղբյուրում հանքային ջրերի գործարան կկառուցվի

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինական «Նյու իդա» ընկերության տնօրեն Լուո Գանգին հյուրընկալվեց Լոռիում։ Նա նպատակ ուներ հստակեցնել Ստեփանավան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Կաթնաղբյուր գյուղի վարչական տարածքում հանքային ջրերի արդյունահանման ներդրումային ծրագիրը իրագործելու հնարավորությունը։

Լուո Գանգիին ընդունեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ հյուրը տեղեկացրեց, որ մայիսից Կաթնաղբյուրում կսկսեն հորատանցքի վերակառուցման աշխատանքները, որից հետո՝ գործարանի կառուցումը։ Կատարվելու է շուրջ 3-5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, ստեղծվելու են նոր աշխատատեղեր, ինչն, անշուշտ, կնպաստի համայնքի կենսամակարդակի բարձրացմանը։

Ի դեպ, չինացիները նպատակ ունեն ջրի շշալցումը եւ արտահանումն իրականացնել մինչեւ գործարանի կառուցումը։ Մտածում են Վանաձորում կամ Ստեփանավանում համապատասխան պայմաններ ունեցող որեւէ արտադրողի հետ համագործակցել եւ իրականացնել այդ գործընթացը։

Մարզի ղեկավարը նշեց, որ պատրաստ է օգտակար լինել նաեւ այդ հարցում։ Առաջիկայում հանդիպում կկազմակերպի Լ.Գանգիի առաջարկությամբ հետաքրքրված արտադրողների հետ։ «Նյու իդա» ընկերության տնօրենը վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ որպես համաներդրող մասնակցել Կաթնաղբյուրի շուրջ 10 կմ ճանապարհի կառուցմանը, երբ մարզպետը հիշեցրեց նախկին պայմանավորվածության մասին եւ տեղեկացրեց, որ կատարված են նախագծանախահաշվային աշխատանքները, ծրագիրը ներկայացված է ՀՀ կառավարության հաստատմանը։

 

Գագիկ Անտոնյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am