Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մայիս

Ucom-ում նոր տնօրեն չի նշանակվել, այն շարունակում է բնականոն աշխատանքը Հայկ Եսայանի ղեկավարությամբ

Ucom-ում նոր տնօրեն չի նշանակվել, այն շարունակում է բնականոն աշխատանքը Հայկ 
Եսայանի ղեկավարությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերության և բոլոր բաժնետերերի շահերը ներկայացնող իրավաբանները համատեղ աշխատում են ձեռքբերված պայմանավորվածությունները  ամրագրող փաստաթղթի վրա։ Հայկ Եսայանը շարունակում է մնալ ընկերության տնօրեն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ՓԲԸ մամուլի ծառայությունից։

«Տեղեկացնում ենք, որ քիչ առաջ Գալաքսի գրուփի հաղորդակցության բաժնի կողմից լրատվամիջոցներին է ուղարկվել հաղորդագրություն, որով իրավական ուժ չունեցող փաստաթղթեր են ներկայացվել, ըստ որոնց, իբր ապրիլի 14-ին տնօրենների խորհուրդը նշանակել է Ucom ընկերության նոր տնօրեն:

Հայտնում ենք հանրությանը, որ հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Հայկ Եսայանը շարունակում է մնալ ընկերության տնօրեն և ներկայացնում ենք պետ. ռեգիստրի վկայականից քաղվածքը 2020թ․ ապրիլի 16-ի ժամը 18.00 դրությամբ:

Հայտնում ենք նաև, որ միայն Հայկ Եսայանի խնդրանքով են ազատման դիմում գրած բոլոր 865 աշխատակիցները շարունակում ապահովել կազմակերպության բնականոն աշխատանքը: Ուստի նման հայտարարությունները ավելորդ լարվածություն և պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում կազմակերպության ներսում: Հորդորում ենք չտրվել նման գործելաոճին և շարունակել բանակցային գործընթացը, որի մասին հայտարարել ենք:

Նշենք, որ արդեն երկու օր է Ucom ընկերության և բոլոր բաժնետերերի շահերը ներկայացնող իրավաբանները համատեղ աշխատում են ձեռքբերված պայմանավորվածությունները  ամրագրող փաստաթղթի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ