Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Կառավարությունն այս փուլում կկենտրոնանա ընդունված ծրագրերն արդյունավետ ավարտելու վրա

Կառավարությունն այս փուլում կկենտրոնանա ընդունված ծրագրերն արդյունավետ 
ավարտելու վրա

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն այս փուլում կենտրոնանալու է արդեն ընդունված ծրագրերն արդյունավետ ավարտելու վրա: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է լուծենք մեր տեխնիկական խնդիրները, պետք է լուծենք շահառուների շրջանակը հստակեցնելն ու գումարը մարդկանց հասցնելու խնդիրները: Այս փուլում մենք ամբողջ գումարը կտեղաբաշխենք, հետո միայն նոր միջոցառումներ կընդգրկենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ հիմա ընդունված միջոցառումների համատեքստում կան մարդիկ, որոնք գտնվում են եզրային վիճակում: «Կարծում եմ, որ այս փուլում այս խնդրին դեռ չենք անդրադառնա: Մենք այս փուլում նախ տեղ կհասցնենք դե յուրե շահառուների գումարները, հետո կանդրադառնանք այլ միջոցառումները կամ ծրագրերը լավարկելուն: Սրանով, ըստ էության, փակում ենք շահառուների շղթան»,- ասաց նա:

Կառավարությունն արդեն իսկ ընդունել է հակաճգնաժամային 13 միջոցառում՝ ընդլայնելով դրանցից օգտվողների շրջանակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am