Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կորոնավիրուսը դժվար, բայց հաղթահարելի փորձություն է․ Սևակ Հակոբյան

Կորոնավիրուսը դժվար, բայց հաղթահարելի փորձություն է․ Սևակ Հակոբյան
ԵՐԵՎԱՆ/ԲԵՅՐՈՒԹ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը համարում է, որ կորոնավիրուսի համաճարակը ծանր փորձություն է ոչ միայն Լիբանանի հայ համայնքի, այլև  ողջ երկրի համար։
«Արմենպրես»-ի հետ տեսահարցազրույցում Հակոբյանն անդրադարձավ համավարակին, դրա հաղթահարման ժամկետներին, մամուլի խնդիրներին և Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նախատեսվող միջոցառումներին։
Համավարակի մասին
Լիբանանը կորոնաճգնաժամը դիմավորեց տնտեսական ու հասարակական տագնապին զուգահեռ։
Հայկական համայնքը, ինչպես և Լիբանանի մյուս քաղաքացիներն իրենց վրա զգում են համավարակի դժվարությունները։
Համաճարակի հաղթահարման վերջնաժամկետը տեսանելի չէ։ Լիբանանում կիրառվում են մեկուսացման սահմանափակումներ, որոնց նպատակն ավելի շուտ առողջապահական համակարգի վրա ճնշումը թուլացնելն է։
Հայկական մամուլի վիճակի մասին
Լիբանանի հայկական թերթերը, որպես այդպիսին, չունեն առանձին տնտեսական հիմք և հիմնականում կուսակցական կամ համայնքապատկան լրատվամիջոցներ են։ Հետևաբար և նրանց վրա է մնում ԶԼՄ-ներին ապահովելու պարտականությունը։
Կա սերունդ, որի համար թերթերը կարևոր են․ «Սերունդ, որը տպագիրով շունչ կստանա»։ Լրագրողների հիմնական մասը աշխատում է հեռավար։
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի մասին
Համայնքային կազմակերպությունները մտածում են այնպիսի մեթոդներ, որոնց միջոցով կարելի է առցանց իրականացնել աշխատանքները, որոնք պետք է արվեն ոչ թե ուղղակի արված լինելու համար, այլ ունենան արդյունք։  
Աշխատանքների նպատակը մեծ քարոզչական ու մեդիա ընդգրկում ստանալն է։ Լրատվամիջոցներն, օրինակ, հայ և օտար քաղաքական գործիչներից առցանց ստանալու են կեցվածք ու դիրքորոշում Հայոց ցեղասպանության և պահանջատիրության վերաբերյալ։
Արամ Անանյան-Սևակ Հակոբյան
Երևան-Բեյրութ  

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am