1000х90.jpg (78 KB)

Կորոնավիրուսը դժվար, բայց հաղթահարելի փորձություն է․ Սևակ Հակոբյան

Armenpress 18:32, 14 Ապրիլ, 2020
ԵՐԵՎԱՆ/ԲԵՅՐՈՒԹ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը համարում է, որ կորոնավիրուսի համաճարակը ծանր փորձություն է ոչ միայն Լիբանանի հայ համայնքի, այլև  ողջ երկրի համար։
«Արմենպրես»-ի հետ տեսահարցազրույցում Հակոբյանն անդրադարձավ համավարակին, դրա հաղթահարման ժամկետներին, մամուլի խնդիրներին և Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նախատեսվող միջոցառումներին։
Համավարակի մասին
• Լիբանանը կորոնաճգնաժամը դիմավորեց տնտեսական ու հասարակական տագնապին զուգահեռ։
• Հայկական համայնքը, ինչպես և Լիբանանի մյուս քաղաքացիներն իրենց վրա զգում են համավարակի դժվարությունները։
• Համաճարակի հաղթահարման վերջնաժամկետը տեսանելի չէ։ Լիբանանում կիրառվում են մեկուսացման սահմանափակումներ, որոնց նպատակն ավելի շուտ առողջապահական համակարգի վրա ճնշումը թուլացնելն է։
Հայկական մամուլի վիճակի մասին
• Լիբանանի հայկական թերթերը, որպես այդպիսին, չունեն առանձին տնտեսական հիմք և հիմնականում կուսակցական կամ համայնքապատկան լրատվամիջոցներ են։ Հետևաբար և նրանց վրա է մնում ԶԼՄ-ներին ապահովելու պարտականությունը։
• Կա սերունդ, որի համար թերթերը կարևոր են․ «Սերունդ, որը տպագիրով շունչ կստանա»։ Լրագրողների հիմնական մասը աշխատում է հեռավար։
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի մասին
• Համայնքային կազմակերպությունները մտածում են այնպիսի մեթոդներ, որոնց միջոցով կարելի է առցանց իրականացնել աշխատանքները, որոնք պետք է արվեն ոչ թե ուղղակի արված լինելու համար, այլ ունենան արդյունք։  
• Աշխատանքների նպատակը մեծ քարոզչական ու մեդիա ընդգրկում ստանալն է։ Լրատվամիջոցներն, օրինակ, հայ և օտար քաղաքական գործիչներից առցանց ստանալու են կեցվածք ու դիրքորոշում Հայոց ցեղասպանության և պահանջատիրության վերաբերյալ։
Արամ Անանյան-Սևակ Հակոբյան
Երևան-Բեյրութ  


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am