Տնտեսություն

Դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը կերկարաձգվի չորս ամսով

2 րոպեի ընթերցում

Դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը կերկարաձգվի չորս ամսով

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեցկառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում էդեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը 4 ամսով երկարաձգել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ ապրիլի 13-ի արտահերթ նիստում ստացավ 107 կողմ ձայն:

Արտակարգ դրության հայտարարմամբ սահմանափակվել են անձանց ազատ տեղարշարժի, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների հետ անմիջական շփում պահանջող գործողությունները, ինչը էական խոչընդոտ է հանդիսանում դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացի կազմակերպման հարցում: Եվ մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունները հնարավորություն չունեն դիմելու լիցենզավորման գործակալություն՝ իրենց հայտերը նորմալ ընթացակարգով դիտարկվելուց հետո լիցենզիա ստանալու համար: Այսպիսով«Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետն առաջարկվում է երկարաձգել ևս չորս ամսով: Առաջարկվող փոփոխությամբ՝ լիցենզավորման պարտադիր պահանջն ուժի մեջ կմտնի ոչ թե ապիլի 15-ին, այլ օգոստոսի 15-ին:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ չէին եղել:

Կառավարությունը ապրիլի 13-ի նիստում որոշել է երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում