Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 180-ի մոտ առկա է թոքաբորբ

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 180-ի մոտ առկա է թոքաբորբ

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից թոքաբորբ է առկա 180-ի մոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մոտ 180 հոգի այսօր մի քանի ժամ առաջվա դրությամբ թոքաբորբ ունի»,-ասաց Թորոսյանը:

Անդրադառնալով բուժաշխատողներին՝ նախարարը նկատեց, որ նույնիսկ պաշտպանիչ միջոցներ օգտագործելուց հետո երբեմն նրանց շրջանում վարակման դեպք լինում է: Բուժաշխատողները շատ են շփվում տարբեր անձանց հետ: «Լավն այն է, որ որևէ ծանր դեպքով բուժաշխատող չունենք: Տարեց բուժաշխատողներին ի սկզբանե խնդրել էինք տանը մնալ և չմասնակցել այդ միջոցառումներին, որպեսզի նրանց հանենք ռիսկի զոնայից»,-ասաց Թորոսյանը:

Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է։ Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149: Այս պահին առկա է մահվան 12 դեպք։

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am