Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կորոնավիրուսով վարակվածներին բուժօգնություն կտրամադրեն նաև այլ պրոֆիլների բուժկենտրոններ

Կորոնավիրուսով վարակվածներին բուժօգնություն կտրամադրեն նաև այլ պրոֆիլների 
բուժկենտրոններ

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, օրինագծերի նպատակն է հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ախտահարված անձանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծավալի և պատշաճ որակի ապահովումը:

Ըստ այդմ՝ առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանն այլ բուժաշխատողներ, այդ թվում կլինիկական օրդունատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավում:

Նախագծերն ուղարկվել են Ազգային ժողովի հաստատմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am