Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Դիլիջանում հիմնվող «Լեռնային Հայաստան» հանգստյան տունը կմատուցի նաև ֆիզիոթերապևտիկ ծառայություններ

Դիլիջանում հիմնվող «Լեռնային Հայաստան» հանգստյան տունը կմատուցի նաև 
ֆիզիոթերապևտիկ ծառայություններ

ԵՐՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն ապրիլի 9-ի նիստում որոշում կայացրեց Դիլիջանում հիմնել «Լեռնային Հայաստան հանգստյան տուն» պետական հիմնարկ, որը հնարավորություն կունենա իրականացնել նաև ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական բուժմանն ուղղված գործունեություն: Այն մասնագիտացված բժշկական օգնության տեսակ է, որը նախատեսում է բժշկական միջոցառումների համալիր կիրառում` էլեկտրաբուժում, լուսաբուժում, բալնեոլոգիական, ցեխաբուժություն, ռեֆլեքսաթերապևտիկ, բուժական մերսում:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց հանգստի ապահովումը հանդիսանում է պաշտպանական գերատեսչության կարևորագույն խնդիրներից մեկը։ Միաժամանակ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայությամբ հանգստյան տներ գործելու դեպքում զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք օգտվում են այդ հանգստյան տներում հանգիստն անցկացնելու իրավունքից՝ համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով և պայմաններով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է որոշման հիմնավորման մեջ:

Արդյունքում ակնկալվում է ստեղծել ՀՀ ՊՆ «Լեռնային Հայաստան հանգստյան տուն», որի միջո­ցով հնա­րավոր կլինի ապահովել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց հանգստի, ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական բուժօգնության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը,

լիազոր մարմնի սահմանած բժշկական օգնության և սպասարկման որակի չափորոշիչներին համապատասխան ծառայությունների մատուցում:

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ նոր հաստիքներ չեն ստեղծվում և հանգստյան տունը ձևավորվում է ՀՀ ՊՆ գործող առողջարանի (զորամասի) բազայի վրա` զորամասի պահպանման ծախսերի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am