Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եկեք օգնենք միմյանց, լինենք պատասխանատու և կարգապահ․պարետը հանդես է եկել տեսաուղերձով

Եկեք օգնենք միմյանց, լինենք պատասխանատու և կարգապահ․պարետը հանդես է եկել 
տեսաուղերձով

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել տեսաուղերձով և կոչ արել քաղաքացիներին օգնել միմյանց, լինել պատասխանատու և կարգապահ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ավինյանը իր ուղերձում նշել է, որ համաճարակի դեմ պայքարի շրջանակում այս օրերին պետական համակարգն աշխատում է ուժերի գերլարումով:

«Լիարժեք մոբիլիզացիայի միջոցով անում ենք հնարավորն ու անհնարինը, որպեսզի ապահովենք բոլորի անվտանգությունն ու առողջությունը: Սակայն մենք այս ամենից կարող ենք հաղթանակած դուրս գալ միայն ու միայն այն դեպքում, եթե դրսևորենք դժվարին պահերին համախմբված, միասնական ու համերաշխ լինելու մեր բացառիկ հատկանիշը:

Եկեք օգնենք միմյանց, լինենք պատասխանատու և կարգապահ։ Մնացեք տանը, հետևեք հիգիենայի կանոններին: Եթե ունեք հիվանդության ախտանշաններ՝ բարձր ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն, անմիջապես դիմեք ձեր բժշկին: Համոզված եմ, որ միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն»,- ասել է Ավինյանը։

Հայաստանում ապրիլի 8-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 881 է, արձանագրվել է մահվան 9 դեպք: Թեստերից 4571-ը բացասական արդյունք է տվել: Ապրիլի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 27-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 114: Այս պահին փաստացի բուժում է ստանում 758 պացիենտ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am