Իբրահիմովիչը մտադիր է կարիերան շարունակել իտալական այլ ակումբում
11:36, 8 Ապրիլ 2020
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Միլան»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մտադիր է մնալ Սերիա Ա-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իտալական La Gazzetta dello Sport-ը: 38-ամյա հարձակվող պատրաստ է քննարկել այլ առաջարկներ և «Միլան»-ից հեռանալու դեպքում խաղալ իտալական այլ ակումբում: Նա չի ավարտի կարիերան այս տարի:
Իբրահիմովիչը «Միլան»-ի հետ պայմանագիրը կնքել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Զլատան Իբրահիմովիչը իր կարիերայի ընթացքում հաղթել է Նիդեռլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի առաջնություններում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող: Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 116 հանդիպում` դառնալով 62 գոլի հեղինակ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում