Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մայիս

Հաշվեքննիչ պալատի անձնակազմը 4 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին

Հաշվեքննիչ պալատի անձնակազմը 4 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի 
կանխարգելման համար բացված հաշվին

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ հաշվեքննիչ պալատի անձնակազմն իրեն հասանելիք վարձատրության միջոցներից 4 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին։ «Արմենպրես»–ին այս մասին հայտնեց Հաշվեքննիչ պալատի մամուլի խոսնակ Մանե Մինասյանը։

«Ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի անձնակազմն իրեն հասանելիք վարձատրության միջոցներից 4,000,000 դրամ գումարը փոխանցում է կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված՝ Առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին»,– նշեց Մինասյանը։

Հայաստանում ապրիլի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 853 է: Արձանագրվել էր մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը հասել է 87-ի:

ՀՀ կառավարությունը Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրություն հայտարարեց 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն։ Երկրում գործում է խսիտ սահմանափակումների ռեժիմ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ