Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Դարոինկ» ձեռնարկության մենեջերը վարակվել է կորոնավիրուսով

«Դարոինկ» ձեռնարկության մենեջերը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հրուշակեղենի արտադրող «Դարոինկ» ձեռնարկության մենեջերը վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով․ արտադրամասի աշխատակիցների հետ նա շփում չի ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Մենք լուր էինք ստացել, որ «Դարոինկ» ձեռնարկությունում կան կորորանվիրուսով հիվանդ աշխատակիցներ։ Մեր տեսուչներն անմիջապես գնացել էին, տեղում պարզել, որ կորոնավիրուսով վարակվել է մենեջերը, ով արտադրության աշխատակիցների հետ շփում չի ունեցել»,- նշեց Ավետիսյանը և հավելեց, որ տվյալ գործարանում վարակի տարածման ռիսկը գրեթե զրոյական է։

Հայաստանում ապրիլի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 853 է: Արձանագրվել էր մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը հասել է 87-ի: ՀՀ կառավարությունը Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրություն հայտարարեց 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն։ Երկրում գործում է խսիտ սահմանափակումների ռեժիմ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]