Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թոմաս Մյուլլերը պաշտոնապես երկարաձգեց պայմանագիրը «Բավարիա»-ի հետ  

Թոմաս Մյուլլերը պաշտոնապես երկարաձգեց պայմանագիրը «Բավարիա»-ի հետ

 

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը երկարաձգել է պայմանագիրը գերմանական ակումբի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի և ֆուտբոլիստի միջև նոր պայմանագիրը կնքվել է 3 տարով և նախատեսված է մինչև 2023 թվականը: Գերմանական ԶԼՄ-ները գրում են, որ Մյուլլերն առավել բարձր աշխատավարձ կստանա:

Թոմաս Մյուլլերը «Բավարիա»-ին է միացել 2009 թվականին: Ակումբի կազմում նա 8 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն և 5 անգամ՝երկրի գավաթակիր: Ընթացիկ մրցաշրջանում Մյուլլերը «Բավարիա»-ի կազմում մասնակցել է 25 խաղի, դարձել  6 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am