Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օրական կիրականացվի 1000 թեստավորում. թեստերի տեղական արտադրության համար խոշոր գումար է հատկացվել

Օրական կիրականացվի 1000 թեստավորում. թեստերի տեղական արտադրության 
համար խոշոր գումար է հատկացվել

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունն իր առաջ խնդիր է դրել Հայաստանում առաջիկա օրերին օրական իրականացնել կորոնավիրուսի ախտորոշման 1000 թեստավորում. նախատեսվում է թեստերի տեղական արտադրություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացու հարցին, թե արդյոք պատրաստվում են իրականացնել  բնակչության զանգավածային թեստավորում:

«Այսօր խնդիր ենք դրել, որպեսզի առաջիկա օրերին օրական թեստերի քանակը դարձնենք 1000: Այսօր մեր օրական թեստերը տատանվում են 200-ից միչև 400-ի շրջանակում: Բայց մենք խնդիր ենք դրել, որ այս շաբաթվանից, գուցե դա հնարավոր լինի վաղը մյուս օրը, բայց ուրբաթ օրվանից վստահաբար օրը 1000 թեստ անել:  Եվ սրա համար մենք հիմա բավականին մեծ քանակի՝ մոտավորապես 70 հազարին հասնող թեստեր ենք գնում»,-ասաց Փաշինյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ քննարկում են թեստերի տեղական արտադրություն  ստեղծելու հարցը: Այսօր արդեն կառավարությունը որոշում է կայացրել բավականին մեծ գումար հատկացրել հումք ձեռք բերելու համար:  «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համար 550 հազար դոլարի չափով հատկացում ենք կատարում, որպեսզի կազամակերպենք թեստերի արտադրություն տեղում: Մասնագետները վստահեցրել են, որ դա ստացվելու է: Ստացվում է, որ այս զանգվածային թեստավորում պատրաստվում ենք իրականացնել, քանի որ օրը 1000-ը բավականին լուրջ թիվ է»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը 62 է: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am