ՆԱՏՕ-ի KFOR առաքելության հրամանատարի տեղակալը բարձր է գնահատել է հայ խաղաղապահների ծառայությունը
19:06, 6 Ապրիլ 2020
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի KFOR առաքելության հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Լորեն Միշոն ստուգել է Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի ծառայությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գեներալ Միշոն բարձր է գնահատել ստուգումների արդյունքները և շնորհակալություն հայտնել հայ խաղաղապահներին գերազանց ծառայության համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում