Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ քաղաքացի ադրբեջանցին կասկածվում է Հրազդանում սպանություն մեջ. քրգործն ուղարկվել է դատարան

ՀՀ քաղաքացի ադրբեջանցին կասկածվում է Հրազդանում սպանություն մեջ. 
քրգործն ուղարկվել է դատարան

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքի բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը Ադրբեջանի Հանրապետությունում ծնված, ազգությամբ ադրբեջանցի, սակայն վերջին 25 տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի բնակվող, ՀՀ քաղաքացի 41-ամյա տղամարդ է՝ տուժողի վաղեմի ծանոթը և հարևանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի 18-ին` ժամը 22:30-ի սահմաններում, 41-ամյա տղամարդն իր հարևանի տանն ընթրել և ոգելից խմիչք է օգտագործել նրա հետ, որից հետո նրանց միջև կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ վերջիններս քաշքշել ու հարվածել են միմյանց: Այնուհետև ադրբեջանցին, բռունցքով հարվածելով հարևանի դեմքին, գետնին է տապալել նրան, ապա, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, բռունցքով շարունակել հարվածներ հասցնել նրա գլխին և մարմնի այլ հատվածներին, ինչի հետևանքով ստացած վնասվածքներից վերջինս մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am