Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Փոխոստիկանապետը արտակարգ դրության օրերին հանցագործությունների թվի նվազում է նկատում

Փոխոստիկանապետը արտակարգ դրության օրերին հանցագործությունների թվի 
նվազում է նկատում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում օպերատիվ  իրավիճակը գտնվում է ոստիկանության լիարժեք վերահսկողության ներքո։ Ապրիլի 6-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի  հարցին, թե ինչպիսին է Հայաստանում հանցավորության վիճակը արտակարգ դրության օրերին՝ հաշվի առնելով այն, որ ոստիկանությունը ողջ ուժերը կենտրոնացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին։

«Չնայած, որ  Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը էական գործառույթներ է իրականացնում կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում, բայց, այնուամենայնիվ, օպերատիվ  իրավիճակը գտնվում է լիարժեք վերահսկողության ներքո։ Բոլոր առումներով խնդիրները կատարվում են ոստիկանության կողմից։ Այո, հանցագործությունների էական նվազում կա»,- եզրափակեց Մհրյանը։

Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը 62 է:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am