Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արարատի, Շիրակի և Տավուշի մարզերում մի շարք ապրանքատեսակների գների դինամիկան․ ՏՄՊՊՀ

Արարատի, Շիրակի և Տավուշի մարզերում մի շարք ապրանքատեսակների գների 
դինամիկան․ ՏՄՊՊՀ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակում է Արարատի, Շիրակի և Տավուշի մարզերի  խոշոր համայնքների մի շարք առևտրային կետերում  իրականացված մոնիտորինգի արդյունքները  հացի, ալյուրի, շաքարավազի, ոլոռի, հնդկաձավարի, բրնձի, ձեթի գների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայն ներկայացված տվյալների՝ ապրանքատեսակների մեծ մասի գծով գները դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր առմամբ կայուն են եղել:  Հիմնականում գների բարձրացում արձանագրվել է հնդկաձավարի գծով՝ 100-320 դրամի չափով: Առանձին դեպքերում գների ավելի փոքր բարձրացում  տեղի է ունեցել բրնձի, ոլոռի, շաքարավազի շուկայում:

Դիտարկված ապրանքատեսակներից որևէ մեկի գծով գների բարձրացում չի արձանագրվել  Արարատի մարզի Արտաշատ և Շիրակի մարզի Արթիկ համայնքներում ուսումնասիրված առևտրի կետերում: Արարատի մարզի Մասիս համայնքում 1 լիտր ձեթի գինը նվազել է 30 դրամով:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ներկայացվող գրաֆիկական պատկերներում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am