Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Փոխնախարարը բեռնափոխադրողներին խնդրում է հետևել կորոնավիրուսի դեմ պայքարում առկա սահմանափակումներին

Փոխնախարարը բեռնափոխադրողներին խնդրում է հետևել կորոնավիրուսի դեմ 
պայքարում առկա սահմանափակումներին

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը բեռնափոխադրողներին խնդրում է հետևել կորոնավիրուսի դեմ պայքարում տարբեր երկրներում առկա սահմանափակումներին, ինչպես նաև Վերին լարսի եղանակային պայմաններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց ապրիլի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Վերին լարսում մարտ ամսին որոշակի դժվարություններ կային` կապված առատ ձյան հետ, անցակետը փակ էր: Պետք է խնդրենք մեր բոլոր բեռնափոխադրողներին և ընկերություններին, որ որոշակի գործողություններ կազմակերպելուց առաջ հաշվի առնեն թե՛ գործող եղանակային պայմանները, թե՛ այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում տարբեր երկրների կողմից իրականացվող միջոցառումները, որոնք լրացուցիչ դժվարություններ են առաջացնում տնտեսավարողների համար»,- ասաց Սիմոնյանը:

Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը 62 է:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am