Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նյու Յորքի կենդանաբանական այգու վագրի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Deutsche Welle

Նյու Յորքի կենդանաբանական այգու վագրի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 
Deutsche Welle

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի Բրոնքս վարչական շրջանի կենդանաբանական այգու վագրի մոտ կորոնավիրուս էհայտնաբերվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն:

Նադյա անունով վագրի մոտ, որը 4 տարեկան է, հաստատվել է կորոնավիրուս: Տեղեկությունը տրամադրել է կենդանաբանական այգու ղեկավարությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ևս մեկ վագրի ու աֆրիկյան առյուծների մոտ նկատվում է չոր հազ: Այգու ղեկավարությունը ենթադրում է, որ վարակը փոխանցվել է աշխատակիցներից մեկից, ում մոտ այդ ընթացքում հիվանդության ախտանշանները բացակայել են: Նշվում է, որ կենդանիներն ակտիվ են, ակնկալվում է, որ կապաքինվեն:

«Deutsche Welle»-ն հավելում է, որ մարդուց կենդանուն վարակի փոխանցման դեպք գրանցվել էր Բելգիայում, երբ կատուն վարակվել էր իր տիրոջից: Հոնկոնգում նման դեպք գրանցվել էր շների հետ կապված:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am