Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

COVID-19. Աշխարհում 52 հազ. 899 նոր դեպքերից 16 հազ. 563-ն արձանագրվել է ԱՄՆ-ում. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում 52 հազ. 899 նոր դեպքերից 16 հազ. 563-ն արձանագրվել է ԱՄՆ-ում. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում վերջին մեկ օրում նոր կորոնավիրուսով վարակվելու 52 հազ. 899 նոր դեպքերից 16 հազ. 563-ը գրանցվել է ԱՄՆ-ում. եթե ամբողջ աշխարհում վարակվելու հաստատված դեպքերի ընդհանուր թիվը, ապրիլի 5-ի Երևանի ժամանակով ժամը 22։05-ի դրությամբ կազմել է 1 մլն 254 հազ. 352, ապա ԱՄՆ-ում՝ 327 հազ. 920։ Այս երկրում գրանցվել է վերջին օրվա մահերի ամենամեծ թիվը՝ 874 մարդ, իսկ կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 հազ. 326։ ՄՄՆ-ում առողջացել է 259 հազ. 544 մարդ, ծանր հիվանդները 45 հազ. 382-ն են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսպանիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 130 հազ. 759-ի, վարակվելու նոր դեպքերինը՝ 4 հազ. 591-ի։ Այս երկրում COVID-19-ից մահացել է 12 հազ. 418 մարդ, որոնցից 471-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում։

Իտալիայում գրանցվել է այդ հիվանդությունից մահվան ամենամեծ թիվը՝ 15 հազ. 887, որոնցից 525-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում։ Այս երկրում նոր կորոնավիրուսով վարակվել է 128 հազ. 948 մարդ, որոնցից 4 հազ. 316-ը՝ նոր վարակվածներն են։

Վարակվածների թվով 4-րդ և 5-րդ տեղում են Գերմանիան և Ֆրանսիան, համապատասխանաբար, 98 հազար 772 և 89 հազ. 953 մարդ, որոնց հետևում են նոր կորոնավիրուսի համավարակի առաջին օջախ Չինաստանը՝ 81 հազ. 669 մարդ, և Իրանը՝ 58 հազ 226 մարդ։ Մեծ Բրիտանիայում հաստատված վարակակիրների թիվը հասել է 47 հազ. 806-ի (արձանագրվել է նոր մահվան դեպքերի երկրորդ ամենամեծ ցուցանիշը՝ 621, ընդհանուրը՝ 4 հազ. 934), իսկ Թուրքիայում վարակվածների թիվը հասել է 27 հազ. 69-ի, այստեղ մահացել է 574 մարդ։

Հայաստանի հարևան մյուս երկրներից Վրաստանում վարակակիր է 174 մարդ, այստեղ հաստատվել է 12 նոր դեպք, մահացել է 2 մարդ, Ադրբեջանում, ըստ պաշտոնական տվյալների, վարակվել է 584 մադր, նոր դեպքերը 63-ն են , մահացել է 7 մարդ։

Ռուսաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 5 հազ. 389 դեպք, որից 658-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում, մահացել է 45 մարդ։  





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ