Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Անչելոտին Բեյլին և Ռոդրիգեսին ուզում է տեսնել «Էվերտոն»-ում

Անչելոտին Բեյլին և Ռոդրիգեսին ուզում է տեսնել «Էվերտոն»-ում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Էվերտոն»-ը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի երկու հարձակվողների ծառայություններով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Marca-ն: «Էվերտոն»-ն ուզում է երկարաժամկետ պայմանագիր առաջարկել «Ռեալ»-ից Գարեթ Բեյլին և Խամես Ռոդրիգեսին: Ֆուտբոլիստներն անձամբ հետաքրքրել են «Էվերտոն»-ի մարզիչ Կառլո Անչելոտիին: Վերջինս Բեյլին և Ռոդրիգեսին մարզել է դեռևս «Ռեալ»-ում աշխատելու տարիներին:

Գարեթ Բեյլն այս մրցաշրջանում «Ռեալ»-ի կազմում մասնակցել է 18 խաղի, իսկ Խամես Ռոդրիգեսը` 13:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am