Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում կա 105 հազար նպաստառու, որոնց հետ աշխատանքի և սոցհարցերի նախարարությունը միշտ կապի մեջ է

Հայաստանում կա 105 հազար նպաստառու, որոնց հետ աշխատանքի և սոցհարցերի 
նախարարությունը միշտ կապի մեջ է

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշտապես կապի մեջ է գերատեսչության շահառու հանդիսացող սոցիալապես անապահով ընտանիքների հետ և, եթե կորոնավիրուսի հետևանքով իրենց մոտ առաջացել են խնդիրներ՝ օրենքով սահմանված կարգով նրանց աջակցություն է տրամադրվում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Մենք ամենօրյա, գուցե 15-ժամյա ռեժիմով կապի մեջ ենք մեր նախարարության շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների հետ։ Եթե նրանց մոտ կորոնավիրուսի հետևանքով որոշ խնդիրներ են առաջացել, ապա օրենքով սահմանված կարգով, մենք նրանց տրամադրում ենք և կտրամադրենք աջակցություն՝ հաճախ դիմելով նաև մեր գործընկերներին»,- նշեց Բաթոյանը։

Նրա խոսքով՝ Հայաաստանում կա 105 հազար նպաստառու քաղաքացի, որոնք մշտապես կապի մեջ են և՛ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, և՛ մարզպետարանների, և՛ համայնքների ղեկավարների հետ։ «Հատկապես այս արտակարգ դրության օրերին փոխհամագործակցությունը մեր նախարարության և այդ կառույցների միջև շատ լավ է աշխատում»,- նշեց Բաթոյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am