Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվել են «Զինուժ Մեդիայի» վերազինման աշխատանքները

ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվել են «Զինուժ Մեդիայի» վերազինման 
աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 2-ին այցելել է ՊՆ «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկ, հետևել վերանորոգման և վերազինման աշխատանքների ընթացքին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը գերատեսչության ղեկավարին է ներկայացրել կատարված աշխատանքները, ստեղծված նոր ենթակառուցվածքները։ Գևորգ Ալթունյանը նշել է, որ ամբողջ տարածքում կատարվել է կապիտալ նորոգում, ձեռք է բերվել նոր գույք, հիմնովին վերազինվել են «Զինուժ Մեդիայի» տաղավարները և մոնտաժային սրահները։

Նոր սրահներում, աշխատասենյակներում, տաղավարներում կպատրաստվեն «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումները և «Հայ զինվոր» հանդեսի համարները։

«Զինուժ Մեդիա» ՊՀ պետ, փոխգնդապետ Կարեն Պետրոսյանը ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ առաջիկայում սպասվում են նաև բովանդակային փոփոխություններ հեռուստածրագրում և հանդեսում, հեռուստադիտողին և ընթերցողին կներկայացվեն նոր խորագրեր։ Նոր եթերաշրջանում «Զինուժ Մեդիան» կուժեղացնի իր դիրքերը նաև վիրտուալ տիրույթում։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am