Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բաթոյանը կոչ արեց տարեցներին արտակարգ դրության օրերին Հայփոստի մասնաճյուղեր չայցելել

Բաթոյանը կոչ արեց տարեցներին արտակարգ դրության օրերին Հայփոստի 
մասնաճյուղեր չայցելել

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հորդորում է բոլոր տարեցներին նոր պիտի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության օրերին չայեցելել Հայփոստի մասնաճյուղեր և սոցիալական ապահովության տարբեր ծառայություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաթոյանն այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես շատ եմ կարևորում մեր շահառու հանդիսացող տարեցների և խոցելի խմբերի տանը մնալու հանգամանքը։ Կոչ եմ անում նրանց, որպեսզի խուսափեն Հայփոստի մասնաճյուղեր, սոցիալական ապահովության տարբեր ծառայություններ այցելելուց, քանի որ իրենց իրավունքների իրացման հարցով որևէ խնդիր և դժվարություն չեն ունենա։ Անհրաժեշտ դիմումների ժամկետների սպառման դեպքում անգամ հաշվի կառնվի արտակարգ դրության հանգամանքը և դիմումների ընթացքը կտրվի այս իրավիճակի ավարտվելուց հետո»,- նշեց Բաթոյանը։

2020 թվականի ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը սկսվել է ապրիլի 2-ից: Հանրապետությունում ապրիլ ամսվա կենսաթոշակների (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում: Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստի) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել՝ շահառուի՝ հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի քաղաքացու հաշվառման հասցեի փոստային բաժանմունքներում՝ ապրիլի 10-ից սկսած՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am