Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարչական վարույթի մասնակիցները կարող են մասնակցել ՏՄՊՊՀ նիստերին  նաև առցանց

Վարչական վարույթի մասնակիցները կարող են մասնակցել ՏՄՊՊՀ նիստերին  նաև 
առցանց

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մարտի 31-ի որոշմամբ հանձնաժողովի կանոնադրության մեջ փոփոխություն և լրացումներ են կատարվել, ըստ որոնց՝ վարչական վարույթի մասնակիցների համար հնարավորություն է ստեղծվել ցանկության դեպքում հանձնաժողովի նիստերին մասնակցել նաև տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ իրական ժամանակի ռեժիմում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, համապատասխան տեխնիկական միջոցների առկայության դեպքում հանձնաժողովի նիստի անցկացման օրվանից առնվազն 5 օր առաջ վարչական վարույթի մասնակիցը  կարող է դիմում ուղարկել info@competition.am պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին կամ այն հանձնաժողովին հասցեագել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» (https://e-request.am/) միջոցով: 

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am