Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՀՀ ԶՈՒ երեք զորամիավորումներում անցկացվել են պատրաստականության բարձրացման միջոցառումներ

ՀՀ ԶՈՒ երեք զորամիավորումներում անցկացվել են պատրաստականության 
բարձրացման միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաստիքային հրաձգային զենքի տիրապետման հմտությունները կատարելագործելու նպատակով մարտի 27-ին 2-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անձնակազմը հաջողությամբ կատարել է կրակային վարժությունները, խոցել կրակադաշտի բոլոր թիրախները և գրանցել բարձր արդյունքներ:

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հակատանկային ստորաբաժանումներում մարտի 31-ին անցկացվել են մասնագիտական պատրաստության պարապմունքներ։

Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային սպառազինության տիրապետման հմտությունները, հրահանգավորումներ են արվել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: 

Մարտական տեխնիկայի վարման և կիրառման մասնագիտական կարողությունները զարգացնելու նպատակով մարտի 31-ին 5-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են ստուգողական վարժանքներ:

Տանկային ստորաբաժանումները, հաղթահարելով տեղանքի բարդ պայմաններ, սահմանված ժամկետներում զբաղեցրել են նախորոշված շրջանները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am