Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անկաշառ նվիրում գիտությանը...

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անկաշառ նվիրում գիտությանը...

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այսօր՝ ապրիլի 1-ին, լրացավ 20-րդ դարի 2-րդ կեսին համաշխարհային ճանաչում ունեցող ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ընդհանուր եւ հայ լեզվաբանության մեծ տեսաբան ու հմուտ նորարար, դրանցում իր վճռական խոսքն ասած, մի քանի լեզուների տիրապետող, չորս տասնյակ մենագրությունների, մոտ երկու հարյուր հոդվածների ու գրախոսականների հեղինակ, մի շարք լեզվաբանական ընկերությունների անդամ, Հայաստանի ու տարբեր երկրների բազմաթիվ մրցանակների ու շքանշանների դափնեկիր, գիտությունների վաստակավոր գործիչ Գեւորգ Բեգլարի Ջահուկյանի 100-ամյակը:

1945-2005 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվաբանական ինստիտուտի տնօրեն, միաժամանակ դասավանդել է Պետական համալսարանում եւ Հր. Աճառյանի անվան ինստիտուտում: Ավելի քան 60 տարի աշխատել է լեզվաբանության անդաստանում: Հետեւելով աշխարհահռչակ ուսուցչապետ Աճառյանի օրինակին՝ անդրադարձել է լեզվաբանության բոլոր բնագավառներին՝ ուղղախոսություն, ուղղագրություն, բառագիտություն եւ ստուգաբանություն, ձեւաբանություն եւ շարահյուսություն, ոճաբանություն եւ տեքստաբանություն, բառագիտություն եւ լեզվի պատմություն: Բոլոր բնագավառներում ասել է իր նոր եւ հիմնավոր խոսքը՝ ելնելով լեզվաբանության զարգացման նորագույն տվյալներից»:

          Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօվա համարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am